‘Բան Գի Մունը կոչ է անում Թուրքիային՝ չսրել տարածաշրջանում լարվածությունը ‘

1273

ՄԱԿ-ի խլխավոր քարտուղար Բան Գի Մունը կոչ է արել պաշտոնական Անկարային՝ խուսափել Դամասկոսի հետ հարաբորությւոններում լարվածության աճից:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Ակչակալե քաղաքում Սիրիայի տարածքից արձակված հրետանային կրակի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, տասներեքը վնասվածքներ են ստացել:

«Բան Գի Մունը կոչ է արել Թուրքիայի ԱԳ նախարարին՝ բաց պահել Սիրիայի հետ հաղորդացությունը, որպեսզի թուլացվի միջադեպի կապակցությամբ առաջացած լարվածությունը», — ըստ Reuters-ի հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուվիչը:

Ավեի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն Բան Գի Մունի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Թուրքիայի համբերությունը սպառվել է, իսկ սիրիական ճգնաժամը վերածվել է Թուրքիայի համար «իսկական սպառնալիքի»:   

Բացի դրանից, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ԱԳՆ արտակարգ խորհրդակցության ժամանակ քննարկվել են գործխողությունների մի քանի տարբերակներ, այդ թվում՝ թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտիներ ստեղծելու գաղափարը:

 

 

Նախորդ հոդվածը‘«Հեղափոխական զանգվածի» արտագաղթը մտահոգու՞մ է Տիգրան Սարգսյանին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը’89 կողմ/89 դեմ. Աննդախադեպ քվեարկություն ԵԽԽՎ-ում «քաղբանտարկյալ» տերմինի բնութագրման հարցով ‘