«Բավարիան» դիտարկում է Թոմաս Տուխելի թեկնածությունը

47

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված գերմանացի Թոմաս Տուխելի թեկնածությունը, հաղորդում է գերմանական Bild-ը։ «Բավարիայիում» դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ, գերմանացի Յուլիան Նագելսմանի աշխատանքից։

Մյունխենյան թիմն անհաջող է սկսել մրցաշրջանը Բունդեսլիգայում՝ 7 խաղում վաստակելով 12 միավոր։ «Բավարիան» 5-րդ տեղում է եւ առաջատար «Ունիոն Բեռլինից» հետ է 5 միավոր։ Արդեն 4 խաղում անընդմեջ թիմը չի հաղթել՝ 3 ոչ ոքի, 1 պարտություն։

49-ամյա Տուխելը «Չելսիից» հեռացել է սեպտեմբերի 7-ին։ Նա «Չելսին» գլխավորում էր 2021թ․ հունվարից։ Անգլիական թիմը նրա ղեկավարությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը եւ աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը։

Նախորդ հոդվածըԶոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» 12 խաղացող սննդային թունավորում է ստացել