‘Բարաք Օբամայի խորթ եղբայրը հուշերում նկարագրել է իրենց հոր դաժանությունը’

756

Բարաք Օբամայի խորթ եղբայրը հուշեր է գրել իրենց ընդհանուր հոր մասին: Գրքում Մարկ Օբամա Նդեսանջոն հորը նկարագրել է որպես հարբեցող և պատմել է իր մոր հանդեպ նրա դաժան վերաբերմունքի մասին: «Ես հիշում եմ, թե ինչպես էր մայրս ճչում, հիշում եմ կոտրվող առարկաների ձայնը: Ես հիշում եմ, որ չէի կարողանում մորս պաշտպանել»,- գրել է Նդեսանջոն: Նա նաև պատմել է մի դրվագ, երբ  հայրը ներխուժել է տուն՝ «չնայած դատական արգելքին, ու դանակաը պահել է մոր պարանոցին»: Նա այդ ժամանակ վեց կամ յոթ տարեկան է եղել:

Բարաք Օբամայի մայրը եղել է նրա հոր երկրորդ կինը, իսկ Նդեսանջոյի մայրը՝ երրորդը: Ի տարբերություն ԱՄՆ նախագահի՝ Նդեսանջոն ապրել է հոր՝ Բարաք Հուսեյն Օբամայի հետ: Երկու եղբայրներն առաջին անգամ հանդիպել են 1980-ական թթ. Քենիայում:

Իր հուշագրությամբ Նդեսանջոն հույս ունի ուշադրություն հրավիրել ընտանեկան բռնության նկատմամբ: Ըստ նրա՝ գրքի վաճառքի եկամուտների մի մասն էլ կհատկացվի բարեգործության՝ անապահով ընտանիքների երեխաներին օգնելու նպատակով: Նդեսանջոյի «Մշակույթներ. Իմ ինքնաճանաչման ոդիսականը» գիրքը կհրապարակվի եկող տարվա փետրվարին, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինացի մարզպետը կոչ է արել մայրաքաղաքը տեղափոխել Կիևից’
Հաջորդ հոդվածը‘Ռադան 339 ձայնով համաներման օրենք է ընդունել բողոքի ցույցերի մասնակիցների վերաբերյալ’