‘
Բարաք Օբաման նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ փուլի ընթացքում հայտարարել է, որ Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանում կատարված ողբերգության ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում: «Ես նախագահն եմ, և պատասխանատվությունը միշտ իմն է»,- ասել է Օբաման: Ավելի վաղ նման ելույթով հադես էր եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, գրում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Երեքշաբթի օրը երեկոյան կայացած բանավեճի ընթացքում Օբաման հերթական անգամ խոստացել է գտնել ԱՄՆ հյուպատոսարանի վրա իրականացված հարձակման մեղավորներին և կատարված ողբերգությունը քաղաքականացնելու համար քննադատել է իր հակառակորդ Միթ Ռոմնիին, ով բազմիցս մեղադրանքներ է հնչեցրել Օբամայի վարչակազմի հասցեին այն բանի համար, որ վերջինս չի ապահովել ամերիկացի դիվանագետների անհրաժեշտ պաշտպանությունը:
‘