‘Բարգավաճ Հայաստանը և «Բարև, Երևանը» ավագանու արտահերթ նիստ կհրավիրեն’

790

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Բարև, Երևան» դաշինքի ներկայացուցիչները տրանսպորտի թանկացման օրակարգով ավագանու արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դիմել են քաղաքապետին: Այդ մասին հայտարարեց «Բարև, Երևանի» ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Օրենքի համաձայն՝ ավագանու անդամների ընդհանուր քանակի 1/3 ստորագրությունները հավաքելու դեպքում կգումարվի ավագանու արտահերթ նիստ: Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանը» և «Բարև, Երևանի» ներկայացուցիչները կազմում են Երևանի ավագանու ադամների 1/3-ից ավելին:

Նախորդ հոդվածը‘«Տարո՛ն, քու ներվերը չունենք». Ցուցարարներին հաջողվել է ճեղքել ոստիկանական շղթան (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց քաղաքապետարանի մոտ. Ուղիղ’