«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի թեկնածուները

374

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնի համար դիտարկում է անգլիական «Բրայթոնի» իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի, Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի եւ Բունդեսլիգայի առաջատար Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի թեկնածությունները, հաղորդում է Football Espana-ն։

Թեկնածուների թվից բացառվել են Ռուբեն Ամորիմի («Սպորտինգ»), Տիագո Մոտայի («Բոլոնիա»), Միչել Անխելի («Ժիրոնա»), Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ») եւ Խոսեպ Գվարդիոլայի («Մանչեսթեր Սիթի») թեկնածությունները։

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ հունիսի 30-ին լքելու է կատալոնական թիմը։

Նախորդ հոդվածը«Ինտերը» պայմանագիր կկնքի երկու ֆուտբոլիստի հետ
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակ