«Ինտերը» պայմանագիր կկնքի երկու ֆուտբոլիստի հետ

221
epa11008015 FC Porto’s Mehdi Taremi celebrates after scoring the 0-2 goal during the Portuguese First League soccer match between Famalicao and FC Porto, in Famalicao, Portugal, 02 December 2023. EPA-EFE/MANUEL FERNANDO ARAUJO

Միլանի «Ինտերը» 2024-2025 մրցաշրջանի համար երկու տրանսֆեր է համաձայնեցրել։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ Լիսաբոնի «Պորտուի» իրանցի կենտրոնական հարձակվող Մեհդի Թարեմին և իտալական «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին կտեղափոխվեն միլանյան ակումբ։

Թարեմին «Ներաձուրիի» հետ պայմանագիրը կնքելու է 2 տարով, իսկ Զելինսկին` 3+1 ձևաչափով։ Երկու ֆուտբոլիստներն էլ «Ինտեր» կտեղափոխվեն անվճար. նրանց համաձայնագրերն ակումբների հետ ավարտվում են 2024թ. հունիսի 30-ին:

Թարեմին 2023/24 մրցաշրջանի 25 խաղում խփել է 6 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Զելինսկին 27 խաղում դարձել է 3 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածըԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի թեկնածուները