‘«Բարսելոնայում» սպասում են Աբիդալի վերադարձին’

545

«Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբը մտադիր է երկարաձգել Էրիկ Աբիդալի հետ պայմանագիրը, հաղորդում է RAC1 ռադիոընկերությունը:

«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել այն պայմանների մասին, որոնք կարող են ավելացվել «Բարսայի» հետ Էրիկի պայմանագրում: Փոխարենը հստակ կարող եմ ասել, որ մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ, հենց որ Աբիդալը առաջին անգամ թիմի պաշտոնական խաղում դաշտ մտնի»,- ասել է Բարտոմեուն:

Նշենք, որ օրերս ծանր հիվանդությունից ապաքինված Աբիդալին բժիշկները թույլատրել են թիմի կազմում վերսկսել լիարժեք մարզումները եւ մասնակցել երկրի առաջնության, Գավաթի եւ Չեմպիոնների լիգայի հանդիպումներին:

Նախորդ հոդվածը‘«Մանչեստեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ»՝ Ռոնալդոյից մինչև Ռոնալդու..’
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներին կոչ է անում՝ չենթարկվել սադրանքների’