‘«Բարսելոնան»՝ 21-րդ դարի եվրոպական ուժեղագույն ակումբ’

635

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հունվարի 29-ին հրապարակել է 21-րդ դարի Եվրոպայի 600 ուժեղագույն ակումբների վարկանիշային աղյուսակը:

Առաջին տեղում կատալոնական «Բարսելոնան» է: Անգլիայի 19-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդն է, իսկ Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է երրորդ տեղը:

Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» հայտնվել է 18-րդ տեղում: Լավագույն 600-յակում կա հայկական 6 ակումբ: «Փյունիկը» 191-րդն է, «Միկան»՝ 258-րդը, «Բանանցը»՝ 310-րդը, «Շիրակը»՝ 478-րդը, գործող չեմպիոն «Ուլիսը»՝ 560-րդը, իսկ «Արարատը»՝ 567-րդը:

Աղյուսակը կազմվել է ակումբների՝ ազգային առաջնություններում եւ միջազգային խաղերում գրանցած արդյունքների հիման վրա:

IFFHS. Եվրոպայի ուժեղագույն ակումբները (2001-2012թթ.)

1. «Բարսելոնա» (Իսպանիա) – 3.224,0 միավոր

2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 2.987,0

3. «Ռեալ» (Իսպանիա) – 2.828,0

4. «Բավարիա» (Գերմանիա) – 2.814,0

5. «Արսենալ» (Անգլիա) – 2.781,0

6. «Ինտեր» (Իտալիա) – 2.777,0

7. «Լիվերպուլ» (Անգլիա) – 2.730,0

8. «Չելսի» (Անգլիա) – 2.691,0

9. «Միլան» (Իտալիա) – 2.691,0

9. «Լիոն» (Ֆրանսիա) – 2.348,0

18. «Շախտյոր» (Ուկրաինա) – 1.940,0

191. «Փյունիկ» (Հայաստան) – 657,5

258. «Միկա» (Հայաստան) – 551,5

310. «Բանանց» (Հայաստան) – 485,5

478. «Շիրակ» (Հայաստան) – 307,5

560. «Ուլիս» (Հայաստան) – 257,0

567. «Արարատ» (Հայաստան) – 254,0

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Ավստրալացի ձկնորսները բաց ծովում հսկայական շնաձկան են հանդիպել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պետդումայում «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ռուսաստանցիները փախչում են երկրից’