‘
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի օգնական Խորդի Ռոուրան «Ռեալի» հետ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում առաջ իր դժգոհությունն է հայտնել, որ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ունդիանո Մալյենկոն:
Ունդիանո Մալյենկոն նորից վարելու է «Ռեալի» հետ մեր հանդիպումը: Մենք բոլորս հիշում ենք այն ամենաթողությունը, որը կար 2011թ. Իսպանիայի Գավաթի եզրափակիչում: Այդ մրցավարի հետ մեր հնարավորությունները նվազում են, եւ այս մրցաշրջանի առաջնությունում մենք ընդամենը մեկ խաղ ենք պարտվել, եւ այն վարում էր Մալյենկոն: Մեր խաղում ֆավորիտ չկա»,- Ռոուրայի խոսքն է մեջբերում esport3.cat-ը:
Հիշեցնենք, «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը՝ կեսգիշերին:
‘