«Բարսելոնան» դիտարկում է ակումբի մասնաբաժինը վաճառելու տարբերակը

382

Մի շարք ներդրողներ Կատարից կամ Սաուդյան Արաբիայից կարող են գնել «Բարսելոնայի» բաժնետոմսերի մի մասը:

Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսը, «Բարսելոնան» մտածում է ակումբի  իրավական ձևաչափը փոխելու մասին:

Այժմ «Բարսելոնան» պաշտոնապես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ամբողջությամբ պատկանում է ակումբի անդամներին: Նշվում է, որ կատալոնացիները դիտարկում են ակումբի 49%-ը մասնավոր բաժնետիրական հիմնադրամին վաճառելու հնարավորությունը՝ ֆինանսական խնդիրները լուծելու համար:

Այդ նպատակով «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան վերջին շաբաթներին այցելել է Սաուդյան Արաբիա, իսկ այժմ գտնվում է Կատարում:

«Ակումբն ուսումնասիրում է խառը սեփականության մոդելի տարբերակը: Այս դեպքում ակումբի բաժնետոմսերի մեծամասնությունը դեռ կպատկանի երկրպագուներին, որոնք էլ կունենան վերջնական խոսքը։ «Բարսան» դիտարկում է այս տարբերակը, քանի որ ակումբում ֆինանսական իրավիճակը բարդ է»,- ասել է Ալվարեսը։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Բերհալտերը գլխավորեց ԱՄՆ-ի հավաքականը
Հաջորդ հոդվածը«Անբովանդակ» քննարկում