‘Բեյրութի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել’

625

Ժամեր առաջ Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում, կառավարական թաղամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հզոր պայթյուն է տեղի ունեցել, տեղեկացնում է BBC-ն:

Տեղական հեռուստատեսության տարածած կադրերում սեւ ծխի խիտ քուլաներ են երեւում եւ խուճապահար փախչող մարդիկ: Դեպքի վայր են ժամանել զինվորականները եւ շտապ օգնության մեքենաները: Զոհերի մասին տեղեկատվություն դեռ չկա:

Նոյեմբերի 19-ին 20 մարդ է զոհվել Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Դեկտեմբերի սկզբին «Հզբոլլա» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան այդ պայթյունի մեջ մեղադրեց Սաուդյան Արաբիային:  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Լքված Սերժ Սարգսյանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը հայ ժողովրդին հայերենով շնորհավորել է Նոր տարվա և Ծննդյան տոների կապակցությամբ ‘