‘Բենեդիկտոս XVI-ը մտադիր չէ պաշտոնաթողությունից հետո մասնակցել եկեղեցու կառավարմանը’

568

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մտադիր չէ պապական գահը թողնելուց հետո եկեղեցում որևէ պաշտոն զբաղեցնել, երեքշաբթի մամլո ասուլիսում տեղեկացրել է Սուրբ գահի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին: Ըստ Լոմբարդիի՝ պապը մտադիր է «ժամանակը նվիրել աղոթքին և խոհերին, և չի ստանձնի եկեղեցին ղեկավարելու որևէ պարտավորություն, ինչպես նաև՝ պետական կամ վարչական որևէ պարտականություն»; «Հենց դա է պապի պաշտոնաթողության իմաստը», ընդգծել է նա: Բացի այդ, ինչպես արդեն հաղորդվել է, Բենեդիկտոս XVI-ը չի մասնակցի կոնկլավին, որտեղ կընտրվի իր ժառանգորդը, փոխանցում է Интерфакс–ը:

Նախորդ հոդվածը‘Բանգլադեշի մայրաքաղաքում անկարգություններ են սկսվել’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Ժամանակն է, որ փաստացի մեկ կուսակցությունը վերածվի դե յուրե մեկ կուսակցության’