‘Բենյամինսեն. Իբրահիմովիչը կեղտոտ եւ մեծամիտ խաղացող է’

721

Ֆարերյան կղզիների հավաքականի ավագ Ֆրոուդի Բենյամինսենը պատմել է 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Շվեդիայի հավաքականի հետ խաղում (1:2) շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի հետ ընդհարման մասին:

«Առաջին խաղակեսի վերջում Զլաթանը արմունկով ինձ հարվածեց, իսկ երբ ես նրանից բացատրություն պահանջեցի, նա փորձեց շապիկիցս քաշել, չնայած բանը ծեծկռտուքի չհասավ: Իբրահիմովիչը մեծամիտ խաղացող է: Նա անընդհատ փորձում էր ստորացնել մեր թիմին՝ ցուցադրելով, թե որտեղ է խաղացել եւ որքան է վաստակում: Նա իրեն մանկամիտի պես էր պահում: Նա շատ կեղտոտ խաղացող է, այդ իսկ պատճառով նրան չեմ սիրում»,- Բենյամինսենի խոսքն է մեջբերում Expressen-ը:

Նախորդ հոդվածը‘Մեկ օրում՝ երեք մրցանակ տարբեր անվանակարգերում ‘
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգությունը» չի մեկնաբանում Քոքոբելյանի հայտարարությունը ‘