‘Բեռլինում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա’

701

Բեռլինում 30 հոգուց բաղկացած մի խումբ ներխուժել է Իրանի դեսպանատան տարածք, պոկել երկրի պետական դրոշը և ներկով լի սրվակներ նետել շենքի ուղղությամբ, հայտնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել չարագործներից 10-ին: Խմբի արարքի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն, սակայն ըստ որոշ լրատվամիջոցների՝ հարձակվողները իրանցի ընդդիմադիրներ են եղել:

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության նկատմամբ իրականացված հարձակումը : «Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ Իրանի և մյուս երկրների դեսպանությունների անվտանգությունն ապահովելու համար: Նման հարձակումներն անընդունելի են»,- ասվում է նախարարի տարածած հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազի տեղակալ. Հայաստանի դատախազական համակարգում պաշտոնանկությունները չեն բացառվում’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ խոսնակ. Հայտնի չէ, թե երբ կվերսկսվի Իրանի կողմից 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան ‘