‘Բեռլուսկոնին ներողություն է խնդրել Բալոտելիից’

719

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ չի ցանկացել վիրավորել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիին՝ նրան անվանելով «հոտած խնձոր»:

«Այն, ինչ ասել  եմ, ուղղված չի եղել Բալոտելիի դեմ: Ներողություն եմ խնդրում, եթե իմ իմ խոսքերը վիրավորել են նրան: Ինձ ուղղակի ճիշտ չեն մեջբերել: Ես ասել եմ, որ մեր թիմին պետք չեն անկարգապահ խաղացողներ: Մենք հետաքրքրված չենք Բալոտելիով, եւ նրա հետ բանակցություններ չենք վարել: Ոչ  ես, ոչ Գալիանին նրան մեր թիմում առայժմ չենք տեսնում»,- Բեռլուսկոնիի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Կալանավորը ջերմաչափ է կուլ տվել’
Հաջորդ հոդվածը‘Ընկեր Հրանտի սեպարատ գործարքը. հարցերը դեռ օրակարգում են ‘