‘Բերման են ենթարկել Կոնգրեսի վարչության անդամին եւ iLur.am-ի օպերատորին’

3172

Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ տեղի ունեցող ակցիայի ժամանակ բերման են ենթարկել քաղաքացիներ Սարգիս եւ Արեգ Գեւորգյաններին: Արեգ Գեւորգյանը Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ է, Սարգիս Գեւորգյանը՝ մեր կայքի օպերատորը: Ինչպես ոստիկանության մոտից հաղորդում է մեր թղթակիցը, ոստիկանները նաեւ հայտարարել են, թե քիչ անց ազատ կարձակեն բոլոր բերման ենթարկվածներին: Մինչ այդ, հիշեցնենք, ոստիկանները բերման էին ենթարկել եւս մի քանի քաղաքացիների: 

Նախորդ հոդվածը‘Մահացու վրաերթ Չարենցի փողոցում’
Հաջորդ հոդվածը‘Եթե բերման ենթարկվածներին չազատեն, խաղաղ ցուցարարները կգրոհեն ոստիկանության շենքը ‘