‘Եթե բերման ենթարկվածներին չազատեն, խաղաղ ցուցարարները կգրոհեն ոստիկանության շենքը ‘

1901

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպված ակցիայից բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ մեր կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանը: Ինչպես ոստիկանության կենտրոնի բաժանմունքի մոտից հայտնում է մեր թղթակիցը, ցուցարարները Վալերի Օսիպյանին հարցրել են, թե ինչի՞ համար են «առեւանգել» խաղաղ ցուցարարներին: Ի պատասխան՝ Օսիպյանը ասել է, թե իրեն տասը րոպե ժամանակ տան, ինքը մտնի բաժանմունք, դուրս կգա պատասխանի: Մեր թղթակցի փոխանցմամբ, խաղաղ ցուցարարները հայտարարել են, որ եթե տասը րոպե անց բերման ենթարկվածները ազատ չարձակվեն, իրենք կգրոհեն ոստիկանության շենքը: 

Ի դեպ, ականատեսների վկայությամբ՝ ոստիկանները հատկապես նպատակ են ունեցել բերման ենթարկել Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գեւորգյանին, ով եւս բերման ենթարկվածների թվում է: Նրանց խոսքով՝ դեռ քաղաքապետարանի մոտ ոստիկաններից մեկը՝ տեսնելով Արեգ Գեւորգյանին, մեկ այլ ոստիկանի ասել է՝ «ուշադիր եղի, սրան պետք ա վերցնենք»:

Նախորդ հոդվածը‘Բերման են ենթարկել Կոնգրեսի վարչության անդամին եւ iLur.am-ի օպերատորին’
Հաջորդ հոդվածը‘Բերման ենթարկվածներին չեն բացատրում՝ ինչի համար են տարել բաժին’