‘Բժշկական համալսարանը կթույլատրի ուսանողներին միանալ ակցիային’

1180

Քիչ առաջ պարզ դարձավ, որ Երևանի պետական բժշկական համալսարանը կբացի իր դռները, որպեսզի բոլոր ցանկացողները միանան ակցիային, հայտնում է Galatv.am-ը:

Հիշեցնենք, որ երեկ, երբ ակտիվիստները գնացել էին դեպի Բժշկական համալսարան, փակ էին ոչ միայն դռները, այլ նաև դեպի համալսարանի բակ տանող դարպասը: Ինչպես հայտնեց ակտիվիստներից մեկը, Բժշկական համալսարանի ղեկավարությունը թույլատրել է, որ ուսանողներին մինան:

Նկատենք, որ դասադուլի նախաձեռնությունը երեկ է մեկնարկել: Դրա մասնակիցները պահանջում են չեղյալ համարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները՝ դեսպաններին. «Իրավունք չունեք արժեզրկել Հայաստանի ժողովրդի մոտ ձևավորված բարոյական կապիտալը»’
Հաջորդ հոդվածը‘Բենիտեսի եւ Ջոն Թերիի միջեւ վիճաբանությունն ավարտվել է քաշքշոցով’