‘ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցում ԱԺ նիստին’

1895

Այսօր ԱԺ շարունակեց քննարկել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին» ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: 

Ինչպես փոխանցում է ilur.am-ի թղթակիցը, ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը իր ելույթում նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը ներկա չէ նիստին և չի մասնակցելու նաև ողջ քառօրյայի աշխատանքներին:

Այսօրվա նիստին ներկա են միայն այն պատգամավորները, ովքեր ունեն ելույթներ, ինչպես նաև, բնականաբար, Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քվեարկության է դրվելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի Ազգային ժողովին ներկայացրած միջնորդագիր՝ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ընդդիմությունն ընտրություններում առաջատար է, սակայն քվեների տարբերությունը կրճատվում է’
Հաջորդ հոդվածը‘ՀԱԿ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը (հայտարարություն)’