‘«Բոկո Հարամը» բռնությամբ ամուսնացրել է 219 գերեվարված դպրոցական աղջիկների’

1418

Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն տեսանյութի միջոցով հայտարարել է, որ այս տարվա ապրիլին առևանգված 219 աղջիկ դպրոցականները իսլամ են ընդունել և ամուսնացել են: Հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Al Jazeera-ին:

«Մի՞թե դուք չգիտեք, որ Շիբոքում առևանգված ավելի քան 200 դպրոցական աղջիկներ ընդունել են իսլամ: Մենք նրանց ամուսնացել ենք: Այժմ նրանք ապրում են իրենց ամուսինների տանը»,- հաղորդել է Շեքաուն:

Բացի այդ, նա հերքել է հոկտեմբերի 17-ին Նիգերիայի իշխանությունների հետ հաշտություն հաստատելու մասին տեղեկատվությունը: Այս հարցի վերաբերյալ, երկրի իշխանությունների բոլոր հայտարարությունները Շեքաուն «սուտ» է անվանել: Նրա խոսքերով, խմբավորումը հրաժարվում է հաշտության հասնելու հետագա բանակցություններից: Փոխանցում է BBC News-ը:

2014թ. ապրիլի սկզբին Նիգերիայի իշխանությունները «Բոկո Հարամի» դեմ մասշտաբային հակաահաբեկչական գործողություն իրականացրեցին: Այդպիսի միջոցներ ձեռնարկվեցին Շիբոքում 276 դպրոցականների առևանգումից հետո: Այդ ժամանակ իսլամիստները խոստացել էին վաճառել աղջիկներին ստրկության կամ բռնությամբ ամուսնացնել: РИА Новости-ի տվյալներով, այս պահին, իրենց ընտանիքների հետ վերամիավորվել է 57 դպրոցական:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հերոսը կասկածի տակ է դրել Ղարաբաղի պատմական անցյալը. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդ. Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումն ավելի արդյունավետ է, քան թվում է ‘