‘Ֆրանսուա Օլանդ. Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումն ավելի արդյունավետ է, քան թվում է ‘

1242

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումն ավելի արդյունավետ է, քան թվում է: Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում:

Օլանդը նշել է, որ մինչև Էրդողանի հետ հանդիպումը կայացել է մեկ այլ կարևոր հանդիպում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև` ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, որն ավելի արդյունավետ էր, քան կարող է թվալ:

«Այդ հանդիպումը դրական քայլ է: Հակամարտության կարգավորման հիմքում դրված սկզբունքներն ընդունելի են կողմերի համար, ինչը հնարավոր է դարձնում առաջընթացի ձեռք բերումն այդ հարցում», — նշել է Ֆրանսիայի նախագահը: Ընդ որում Օլանդը նշել է, որ հաշվի է առնում այդ հարցի նկատմամբ Թուրքիայի ուշադրությունը:  

Նախորդ հոդվածը‘«Բոկո Հարամը» բռնությամբ ամուսնացրել է 219 գերեվարված դպրոցական աղջիկների’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդացիները փոխել են անկախության նկատմամբ վերաբերմունքը հանրաքվեից 1,5 ամիս անց’