‘Բողոքի ինքնաբուխ «մինի-ակցիաներ»՝ Երեւանի փողոցներում. Freecar ակցիան թափ է հավաքում (տեսանյութ)’

2469

Երեւանի բնակիչները փոքր խմբերով ինքնաբուխ բողոքի ակցիաներ են անում կանգառներում՝ կոչ անելով միմյանց՝ շարունակել հանրային տրանսպորտից օգտվելիս վճարել 100 դրամ: Իսկ օրեր առաջ հայտնի մարդկանց նախաձեռնած freecar՝ անվճար մեքենա ակցիային այսօր միացել էին տասնյակ քաղաքացիներ: iLur.am-ի տեսախցիկն այդպիսի «մինի-ակցիայի» ականատես եղավ Մաշտոցի պողոտայում գտնվող կանգառներից մեկում: Իր մեքենայով քաղաքացիներին անվճար տեղափոխող քաղաքացիներից մեկն էլ տեղեկացրեց, որ վաղվանից գնալու է «մարշրուտկի կանեց»՝ վերջին կանգառ, որպեսզի մարդկանց այնտեղից  տեղափոխի: 

Նախորդ հոդվածը‘Գծատեր վարչության պետը հանդիպել է գծատերերի հետ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի վարչության պետը ներողություն է խնդրում’