‘«Բորուսիա» Դորտմունդ-«Անդերլեխտ» Բրյուսել. Խաղից առաջ’

1018

«Բորուսիա» Դորտմունդ-«Անդերլեխտ» Բրյուսել. Խաղից առաջ

Չեմպիոնների լիգա, 6-րդ փուլ, դեկտեմբերի 9, ժամը՝ 23.45, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ

Գլխավոր մրցավար՝ Ալբերտո Ունդիանո Մալենկո

Մրցավարի օգնական՝Ռոբերտո Դիաս, Պերես դել Պալոմար, Պաու Սեբրիան

Պահեստային մրցավար Վիկտորիանո Դիաս Կասադո

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրում Դորտմունդի«Բորուսիան» կընդունի բելգիական«Անդերլեխտին»:

«Բորուսիան» ընդհատեց Չեմպիոնների լիգայում տարած հիանալի հաղթանակների շարքը՝ անցած խաղափուլում պարտվելով «Արսենալին»: Սակայն «Անդերլեխտը» ակնհայտորեն թույլ է «Բորուսիայից» և հազիվ թե կարողանա դիմակայել Եվրոպայի ամենաուժեղ տնային թիմերից մեկին, մանավանդ, որ այս թիմն արդեն ապահովել է հաջորդ փուլ դուրս գալու ուղեգիրը:

Դորտմունդցիներն արդեն վաղուց են դուրս եկել 1/8 եզրափակիչ, սակայն խմբում առաջին տեղը դեռ պետք է նվաճեն:Եթե բելգիացիներին թիմը պարտվի և դրան է գումարվի անգլիացիների հաղթանակը Թուրքիայում, ապա «Բորուսիան» կզրկվի փլեյ-օֆֆ փուլում ավելի հարմար հակառակորդ ունենալու հնարավորությունից:Տեսականորեն նույնիսկ ոչ-ոքի հաշիվը կարող է զրկել թիմին առաջատարությունից, սակայն հազիվ թե «Արսենալը» կարողանա հաղթել 6 գնդակի առավելությամբ: Ավելորդ խնդիրներից խուսափլու համար «Բորուսիան» պետք է հաղթի չմոտիվացված և իր հաշվին 3 միավոր ամրագրած «Անդերեխտին»:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը €50 մլն վարկ է վերցնում՝ ֆինանսավորելու հայկական փոքր և միջին ձեռնարկությունների տարբեր ծրագրեր’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն այսօր վաճառել է 6 մլն դոլար, սակայն շուկայում կրկին դոլարի դեֆիցիտ էր’