‘Բռնապետի աղջիկը դարձել է Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին կին նախագահը’

698

Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ երկիրը կին կղեկավարի: Նախօրեին երկրում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է «Սենուրի» իշխող կուսակցության թեկնածու Պակ Կին Հեն, հայտնում է РИА Новости գործակալությունը:

Չնայան նրան, որ քվեաթերթիկների մոտ 20%-ը դեռ մշակված չէ, Հարավային Կորեայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վստահեցրել է, որ Պակն արդեն ապահովել է իր հաղթանակը՝ հավաքելով ընդհանուր քվեների 51,6%-ը: Իսկ Պակ Կեն Հիի հիմնական հակառակորդ, Միացյալ ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Մուն Չժե Ինի օգտին քվեարկել է ընտրողների 48%-ը:

Քվեարկությանը մասնակցել է երկրում գրանցված ընտրողների 75,8%-ը:

Հարավային Կորեայի գործող նախագահ Լի Մյոն Բակի լիազորությունները սպառվում են 2013 թ. փետրվարին:

Հիշեցնենք նաև, որ ընրված նախագահն ավելի վաղ ներողություն է խնդրել իր հոր ռեժիմի գործած հանցագործությունների համար:

Նա մասնավորապես դատապարտել է 1961թ. ռազմական հեղաշրջումը, որի հետևանքով բռնապետը եկել է իշխանության, 1972 թ. սահմանադրությունը, որն ընդլայնում էր նախագահի լիազորությունները, ինչպես նաև 8 մարդու մահապատժի ենթարկելը, որոնք մեղադրվում էին հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Գեներալ Պարկ Չոն Հիին են (Park Chung-hee) վերագրում հարավկորեական «տնտեսական հրաշքը», այնուամենայնիվ՝ նրա ղեկավարման մեթոդները դժգոհություն էին առաջացնում երկրի բնակչության շրջանում, իսկ նախագահի վրա բազմիցս մահափորձեր են իրականացվել:

1979թ. Պարկ Չոն Հին սպանվել է հատուկ ծառայության ղեկավարի կողմից:

Նախորդ հոդվածը‘Հայպետհիդրոմետ. Հայաստանում «աշխարհի վերջի» օրը անձրևոտ է լինելու ‘
Հաջորդ հոդվածը‘Սահակաշվիլի շարասյունը քարկոծվել է. Իվանիշվիլին բնակչությանը կոչ է արել զերծ մնալ սադրանքներից (տեսանյութ)’