Բռնցքամարտի ԵԱ. Դավիթ Չալոյանը ևս հաղթեց

479

Դավիթ Չալոյանը ևս հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում

Հայաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, գերծանր քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը մեկնարկային մենամարտում հաղթանակի հասավ Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդոյի նկատմամբ։

Առաջին ռաունդում բոլոր մրցավարները գնահատեցին մեր բռնցքամարտիկի վարպետությունը` հաղթանակ շնորհելով 5։0 հաշվով։

Մենամարտի հետագա ընթացքում էլ Չալոյանն իր բարձրության վրա էր։ Եվ դա ապացուցեցին մրցավարները, որոնք միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհեցին Դավիթին։

Նախորդ հոդվածըԲռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց փայլուն հաղթանակով
Հաջորդ հոդվածըԽաղաղություն բառից հեռու մնացեք․ ՉԻ