‘Բրազիլական գիշերային ակումբի ողբերգության գործով ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը’

625

Gurizada Fandangueira երաժշտական խմբի անդամները, որոնք վկաների խոսքերով հրդեհել են բրազիլական Kiss ակումբը ելույթի ժամանակ հրավառություն օգտագործելու պատճառով, հայտարարել են, որ գիտակցում են իրենք մեղքը և չեն պատրաստվում խուսափել պատասխանատվությունից, հայտնում է France-Presse գործակալությունը:

«Մեզ հեշտ է դատել: Մենք էլ ինչպես բոլորը հարազատների ենք կորցրել: Այո, մենք մեզ մեղավոր ենք զգում և պետք է պատասխան տանք մեր սխալի համար: Բանտը ամենաքիչն է այս իրավիճակում: Մեր մեղքն իրականում ավելի խորն է», — նշվում է երաժիշտների հայտարարության մեջ:

Նշենք, որ խմբի 2 անդամները այժմ ձերբակալված են, իսկ ևս մեկը զոհվել է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Բրազիլիայի Սանտա – Մարիա քաղաքի Kiss գիշերային ակումբում բռնկված հրդեհի հետևանքով 245 մարդ է զոհվել: Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը հրդեհի զոհերի հիշատակին համապետական եռօրյա սուգ է հայտարարել:

Նախորդ հոդվածը‘Նիդեռլանդների թագուհի Բեատրիքսը հրաժարվեց գահից’
Հաջորդ հոդվածը‘Ինքնասպանության փորձ Երևանում’