‘Բրեյվիքին հրաժարվեցին ընդունել Օսլոյի համալսարան’

1045

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիքին, որն իր պատիժն է կրում 77 մարդու սպանության համար, մերժել են Օսլոյի համալսարանում սովորելու իրավունք տրամադրել, հաղորդում է Euronews-ը: Ինչպես պարզաբանել են համալսարանում, նրա ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ Բրեյվիքը «բավարար պատրաստվածություն» չունի քաղաքագիտության ֆակուլտետում ուսանելու համար, ուր նա  դիմել էր: Մերժումով պաշտոնական նամակն արդեն ուղարկվել է այն կալանավայրը, ուր նստած է ահաբեկիչը:

Օսլոյի համալսարան ընդունվելու համար Բրեյվիքը փաստաթղթերը հանձնել էր հունիսի վերջին: Բուհի դասախոսները ծայրաստիժան բացասաբար էին վերբերվել այն հեռանկարին, որ գուցե քաղաքագիտություն դասավանդեն մի մարդու, ով զանգվածային սպանդ է իրականացրել:

Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի 22-ին Բրեյվիքը ռումբ էր պայթեցրել Օսլոյում, այնուհետև մեկնել էր Ուտոյա կղզու երիտասարդական ամառային ճամբար և սկսել էր կրակել ինքնաձիգից՝ սպանելով 77 հոգու: Իր գործողությունները Բրեյվիքը բացատրել էր նրանով, որ ուզում էր ուշադրություն հրավիրել Եվրոպայում «սողացող իսլամացման վտանգի» նկատմամբ: Դատարանը նրան դատապարտեց Նորվեգիայում ամենախիստ պատժի՝ 21 տարվա ազատազրկման, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանի երազը’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակազմը հեռանում է Եմենից’