‘Բրիտանացի կարդինալը, որը ձայնի իրավունք ուներ Հռոմի պապի ընտրություններում, հրաժարական է տվել’

695

Կարդինալ Քիտ Օ՛Բրայենը, որը Մեծ Բրիտանիայի միակ հոգևորականն էր, ով ձայնի իրավունք ուներ Հռոմի պապի ընտրություններում, որոշել է թողնել պաշտոնը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես այսօր հաղորդել է  «Սքայ-Նյուս» հեռուստաալիքը, դա տեղի է ունեցել  Սենտ-Էնդրյուսի և Էդինբուրգի արքեպիսկոպոսի շուրջ ծագած սկանդալից ուղիղ մեկ օր անց:

Մեծ Բրիտանիայում կաթոլիկ եկեղեցու գլխավոր հոգևորականը  կասկածվում է անցյալ դարի 80-ական թթ. չորս երիտասարդ հոգևորականների հանդեպ «անպատշաճ վերաբերմունքի» մեջ: Կարդինալի դեմ մեղադրանքները հռոմեական-կաթոլիկ եկեղեցու մեկ նախկին և երեք գործող հոգևորականները Մեծ Բրիտանիայում պապի նվիրակին (մշտական դիվանագիտական ներկայացուցչին) ներկայացրել են փետրվարի 11-ին նախորդող շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մինչև Բենեդիկտոս XVI-ի՝ Սուրբ աթոռը թողնելու մասին հայտարարությունը, և պահանջել էին Օ՛Բրայենի անհապաղ հրաժարականը: Ակնկալվում էր, որ կարդինալն իր պաշտոնը կթողնի եկող ամիս, երբ լրանա նրա 75-ամյակը: Սակայն մինչ այդ նա պետք է մասնակցեր նոր Հռոմի պապի ընտրության համար հրավիրվող կոնկլավին:

Անցյալ կիրակի արդեն մի շարք սկանդալային հրապարակումների պատճառով Օ՛Բրայենը բաց  թողեց Բենեդիկտոս XVI-ի պատվին ժամերգությունը: Ընդ որում՝ նա հայտարարել էր, որ  հերքում է «բոլոր մեղադրանքները և արդեն դիմե լ է իրավաբաններին»:

Նախորդ հոդվածը‘Հոլանդիայի առաջատարների հանդիպումն ավարտվել է սկանդալով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլ. ուսանողների երթը ԲՈՒՀ-երով (տեսանյութ)’