‘Բրիտանացի հեռուստադիտողներին բարկացրած մերկ մարդկանցով գովազդային հոլովակը արգելել են (տեսանյութ)’

2050

Բրիտանական հեռուստատեսությամբ հեռարձակված խոզապուխտի գովազդային հոլովակը, որում մի քանի տասնյակ մերկ մարդիկ են նկարահանվել, մեծ աղմուկ է բարձրացրել: Հեռուստադիտողները հայտարարել են, որ նման տեսարանը վիրավորում է իրենց արժանապատվությունը, իսկ երեխաներին ընդհանրապես վնասակար է նման հոլովակներ դիտել:

Գովազդային ոլորտը վերահսկող մարմինը չի համաձայնել հեռուստադիտողների նման պնդումներին, բայց,  այնուամենայնիվ, արգելել է հոլովակի հետագա ցուցադրումը՝ դրա համար գտնելով մեկ այլ պատճառաբանություն: Գովազդային ստանդարտներին հետևող տեսչության կայքում ասվում է, որ հոլովակը հանվել է եթերից, քանի որ նրանում իռլանդական խոզապուխտն անթույլատրելի կերպով բրիտանական է անվանվել:

Հատկանշական է, որ քաղաքացիների կողմից գովազդային ոլորտը վերահսկող մարմնին ուղղված 371 բողոքներից ոչ բոլորի դժգոհության պատճառն է դերասանների մերկությունը: Դիմումների մի մասում հեռուստադիտողները պահանջում են վերացնել «100 տոկոսանոց բնական բաղադրություն» արտահայտությունը, որը, ըստ նրանց, չի կարող համապատասխանել իրականությանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում անշարժ գույքի գները բարձրանալու միտում չունեն ‘
Հաջորդ հոդվածը‘Երեւանը նոսրացող քաղաքների շարքում է’