‘Գալուստ Սահակյան. «ժառանգությունը» ուշադրություն չդարձրեց Ստյոպա Սաֆարյանին և սխալվեց’

654

«Ստյոպա Սաֆարյանն այն գործիչներից մեկն է, որին իր կուսակցությունը առանձնահատուկ պետք է ուշադրություն դարձներ, ժամանակին ուշադրություն չդարձրեց և սխալվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ինչ կմաղթի թիվ մեկ ընտրատեղամասում առաջադրված «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստոյպա Սաֆարյանին, ով երեկ մեծամասնական ընտրություններում պարտվեց:

Գալուստ Սահակյանը մանրամասնեց, որ ուշադրություն չդարձնելը երևաց նրանով, որ Ստյոպա Սաֆարյանը ամենաակտվիներից մեկն էր, իսկ ընտրացուցակում համապատասխան տեղ չգրավեց ու չանցավ հինգերորդ գումարման Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գալուստ Սահակյանը ԶՄԼ-ներին ասել էր, որ հաճելի կլիներ տեսնել Ստոպա Սաֆարյանին Ազգային ժողովում:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում ծանր վիրավորել են վրացի «հեղինակությանը» և հափշտակել 1 մլն դոլար (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոնն ընդլայնում է իր լրտեսական ցանցը’