‘Գայանե Ղազարյան. «Միջազգային» սոցիոլոգիական հետազոտություններն անցկացնում են տեղական կազմակերպությունները’

1881

Սոցիոլոգ Գայանե Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.

«Հարգելի հասարակություն, մինչև վրդովվելը Գելափ, Շանլափ, Հայաստանի եվրոպական բարեկամներ, Հայաստանի բեխաբար բարեկամներ և այլ միջազգային կազմակերպությունների «անցկացրած» սոցիոլոգիական հետազոտություններից, ֆիքսեք մեկընդմիշտ և հաշվի առեք այսուհետ, որ դրանք չե՛ն անցկացվում հենց ա՛յդ կազմակերպությունների կողմից, այլ պատվիրվում են տեղական կենտրոններին: Տեղական կենտրոնների դերում մեծավ մասամբ, մանավանդ եթե տվյալները հետագայում հրապարակայնացման են ենթակա, հանդես են գալիս սեփական օգտագործման Գևորգ Պողոսյանը (Armenian Sociological Association), առավել սեփական օգտագործման Ադիբեկյանը (Sociometr) և այլ պակաս հայտնի «սոցիոլոգներ» ու կազմակերպություններ: Դրանցից մեկը IPSC կազմակերպությունն է, որը ոչ թե Ա. Ադիբեկյանի ու Գ. Պողոսյանի պես ի սկզբանե կար ու պարզապես հաջողացրեց դառնալ ցանկացած իշխանության պրոպագանդիստական խոսափողը, այլ կոնկրետ ստեղծվել է Փեսայի կողմից և Փեսայի կողմից էլ մատակարարվում ա գրանտներով, պատվերներով և՛ արտասահմանից, և՛ Հայաստանում: Ուստի տվյալ՝ Sociometr, ASA, IPSC և այլ նման կազմակերպությունները պատահակա՛ն չեն դառնում միջազգային սոցիոլոգիական կազմակերպությունների մեծ մասի «տեղական օֆիսները», ինչով հրապարակայնացման վտանգ ներկայացնող հետազոտությունները «կանխվում» են Փեսայի ձեռամբ: Ինչպես Սովետում, ուր կային հատուկ ինտուրիստ ռեստորաններ, որտեղ արտասահմանից ժամանած հյուրերը կարող էին բոլ-բոլ ձկնկիթ և այլ բարիքներ ճաշակել, ինչի երեսը սովետական հասարակությունը չէր տեսել երևի ցարիզմից այն կողմ, և պատկերացում կազմել սովետի «ծաղկման» մասին:
Այլ կերպ ասած՝ միջազգային որևէ կազմակերպություն հիմնականում չի բերում իր սոցիոլոգներին ու այստեղ հետազոտություն անցկացնում, այլ օգտվում է տեղական կազմակերպությունների ծառայություններից: Ավելին՝ չկա նաև այնպիսինը, որը կարողանա ռեալ մեխանիզմներ մշակել հետազոտության արդյունքների ճշգրտությունը ստուգելու համար, եթե տեղական «օֆիսը» հստակ նպատակ ունի կեղծել դրանք: Այնպես որ հանգստացեք և ընդամենը անգիր արեք Փեսայի տեղական կազմակերպությունների ցանկը և դրանց կողմից արված հետազոտություններին հանդիպելիս՝ պարզապես շրջանցեք:»

Նախորդ հոդվածը‘Կիպրոսում քվեաթերթիկները կվերատպվեն Գինեսի գրքի հրատարակիչների պահանջով’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի մարդկանց «կանաչ» լուսանկարները (Ֆոտոշարք)’