‘«Գարեգին Նժդեհ» նախաձեռնություն. Երբ մի նախագահի թեկնածու ասում է «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու», նրան լսել շարունակելն անիմաստ է’

1232

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում զերծ մնալ Սերժ Սարգսյանին ընտրելու մտքից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

««Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնության անդամներն այսօր Գորիսից մեկնել են Սիսիան՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի հանդիպմանն ընտրողների հետ: Խիստ հիասթափություն ապրելով՝ նախաձեռնության անդամները կեսից վերադարձել են Գորիս: Երբ մի նախագահի թեկնածու ասում է «Ես լոդրություն, թամբալություն չեմ անելու», նրան լսել շարունակելն անիմաստ է:

Կոչ ենք անում սյունեցիներին և առհասարակ ողջ հանրապետությանը զերծ մնալ Սերժ Սարգսյանին ընտրելու մտքից: Ստեղծված իրավիճակում լավագույն ելքը ընտրությունները բոյկոտելն է»:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Բալասանյանն ինչ որոշում ուզում է՝ թող կայացնի, դա կուսակցության որոշումը չէ’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողը ծառայակցին հարկադրել է սեռական բնույթի գործողությունների’