‘Գարեթ Բեյլը՝ ամսվա խաղացող, Վիլաշ-Բոաշը՝ մարզիչ’

536

Անգլիական «Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-լիգայի փետրվա ամսվա լավագույն խաղացող:

Ուելսցի ֆուտբոլիստը փետրվարին երեք հանդիպում է անցկացրել Պրեմիեր-լիգայում եւ հինգ գոլ խփել, ընդ որում, ամսվա ընթացքում «Տոտենհեմը» 6 գոլ էր խփել:

Բացի Բեյլից, լավագույն խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ Ռոբին վան Պերսին եւ Ռաֆայելը՝ «Մանչեսթեր Յունայթեդից», ինչպես նաեւ «Նյուքասլի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն:

ԱՊԼ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը: Նրա ղեկավարությամբ «Տոտենհեմը» երեք խաղերում երեք հաղթանակ էր տարել:

Լավագույն մարզիչի մրցանակին հավակնում էին նաեւ Արսեն Վենգերը («Արսենալ»), Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Ալան Պարդյուն («Նյուքասլ»):

Նախորդ հոդվածը‘Թարգամաձեն հերքում է իր ծանոթությունը ռուսաստանցի ընդդիմադիրների հետ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Փետրվարի 28. անպատասխան հարցեր’