‘Գերմանական երկրամասը մերժել է ընդունել «Պետերբուրգյան երկխոսությունը»’

602

Բադեն-Վյուրտեմբերգի իշխանությունները հրաժարվել են 2013 թ. ընդունել ռուս-գերմանական «Պետերբուրգյան երկխոսություն»  համաժողովը, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Spiegel-ը: Միջոցառման կազմակերպիչներն առաջարկել են այն անցկացնել Բադեն-Բադենում: Դաշնային երկրամասի ղեկավարներն իրենց մերժումը բացատրել են նրանով, որ համաժողովը չափազանց մեծ ծախսեր է պահանջում, ինչն իրենք չեն կարող իրենց թույլ տալ: Սակայն իրազեկ աղբյուրների տեղեկություններով՝ երկրամասի կառավարությունն իրականում ոչ մի ծախս էլ ստիպված չէր լինի կատարել, քանի որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների հարցում շահագրգիռ բիզնեսը կստանձներ ծախսերի մեծ մասը:

Մինչդեռ Spiegel-ում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, թե դաշնային երկրամասի իշխանությունները հրաժարվել են ընդունել «Պետերբուրգյան երկխոսությունը»՝ Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման և Pussy-Riot փանք-խմբի անդամների նկատմամբ կայացրած դատավճռի պատճառով: Նոյեմբերի 16-ին ներկայիս «Պետերբուրգյան երկխոսության» շրջանակներում տեղի էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի հանդիպումը, որի ընթացքում Գերմանիայի վարչապետն իր տարակուսանքն էր հայտնել Pussi-Riot-ի դատավճռի կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Օբաման և Քլինթոնը ժամանել են Մյանմա և 170 միլիոն դոլար խոստացել’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկեց աշնանային զորակոչը’