‘Գերմանիայի ԱԳ նախարար. «Ռուսաստանն օգտվեց Ուկրաինայի աղքատ վիճակից»’

1310

Գերմանիայի  և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ինչպես նաև՝ Ուկրաինայի իրադարձությունների նկատմամբ վերաբերմունքը դարձել են Գերմանիայի Դաշնային Հանարապետության ԱԳՆ նոր ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի ելույթի հիմնական թեման՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին մամլո ասուլիսում:

Ուշագրավ է, որ УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հենց Շթայնմայերին էր առաջարկում միջնորդ դառնալ ուկրաինական իշխանությունների և ընդդիմության միջև բանակցություններում:

Երկու երկրների նախագահներ Յանուկովիչի և Պուտինի բանակցությունների արդյունքների մասին լուրն անտարբեր չի թողել Գերմանիայի նոր արտգործնախարարին: «Իսկապես աղաղակող փաստ է, թե ինչպես Ռուսաստանն իր նպատակներին ծառայեցրեց ուկրաինական տնտեսության աղքատ վիճակը, որպեսզի թույլ չտա ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Եւ, անշուշտ, վրդովեցուցիչ էր ուկրաինական անվտանգության ուժերի կողմից բողոքի ցույցերի դաժան ճնշումը»,- ասել է ԱԳ նախարարը:

Ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, անկասկած՝ Ուկրաինայի դեպքերը կլինեն դեկտեմբերի 19-ին նախատեսված Եվրամիության գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը , փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հոլանդացի մարմնավաճառները արտոնյալ կենսաթոշակ են պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Եվրահանձնաժողովը սառեցրել է ՌԴ-ի հետ առանց վիզային ռեժիմի կիրառումը ‘