‘Գերմանիան՝ հաղթեց Իսպանիային, Պորտուգալիան՝ Արգենտինային, Իտալիան՝ Ալբանիային’

1022

Օրվա կենտրոնական խաղերից մեկը տեղի ունեցավ իսպանական Վիգոյում, որտեղ Իսպանիայի հավաքականն ընդունեց աշխարհի չեմպիոն Գերմանիային և պարտվեց  նվազագույն հաշվով: Հյուրերի միակ գոլը 

89-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը:

 Իսպանիա  Գերմանիա՝ 0:1

Տոնի Կրոս, 89  

Հայաստանի հավաքականի մրցակիցներ Պորտուգալիան ու Ալբանիան նույնպես ընկերական խաղեր անցկացրին: Ալբանացիները Ջենովայում նվազագույն հաշվով պարտվեցին Իտալիայի հավաքականին:Ալբանացիները գոլ բաց թողեցին միայն 82-րդ րոպեին, երբ իտալացիներից աչքի ընկավ «Սամպդորիայի» 25-ամյա հարձակվող Ստեֆանո Օկակա Չուկան:

Իտալիա  Ալբանիա՝ 1:0

Ստեֆանո Օկակա Չուկա, 82 

Պորտուգալացիները Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում հաղթանակ կորզեցին Արգենտինայի դեմ խաղում: Աշխարհի փոխչեմպիոնը նկատելի առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում, սակայն ավելացված ժամանակում ֆրանսիական «Լորյենի» պաշտպան Ռաֆայել Գերերոն հաղթանակ պարգևեց Պորտուգալիային:

Պորտուգալիա  Արգենտինա՝ 1:0

Ռաֆայել Գերերո, 90+1

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը առավելության հասավ Հունգարիայի հետ խաղում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մթնոլորտային գեղեկցկություն. «ՉԻ»’