‘Գիտնականները գտել են երկրագնդի վրա ապրող ամենահին էթնոխումբը ‘

1397

Աֆրիկայի հարավում ապրող կոյսանական ժողովուրդները մարդկության ընդհանուր տոհմածառից «պոկվել» են մոտավորապես 100 հազար տարի առաջ, ինչը նրանց դարձնում է ժամանակակից աշխարհում ապրող ամենահին եւ ցեղախումբը: Science ամսագրում լույս տեսած հոդվածը տեղեկացնում է, որ Կարինա Շլեբուշի ղեկավարության ներքո գործող գենետիկների խումբը այս եզրակացությանն է եկել՝ ուսումնասիրելով կոյսանացիների գենոմը եւ համեմատելով դրանք Աֆրիկայի այլ ցեղախմբերի եւ այլ մայրցամաքների բնակիչների ԴՆԹ-ների հետ:   

Շլեբուշն ու իր գործընկերները վերլուծության են ենթարկել բուշմենների եւ հոտտենտոտների 11 ցեղերից 220 կամավորների ԴՆԹ-ները եւ եկել են անսպասելի եզրակացության, որ կոյսանացիները մարդկության ընդհանուր տոհմածառից անջատվել են դեռեւս 100 հազար տարի՝ Աֆրիկայից մարդկանց գաղթից եւ աշխարհով մեկ ցրվելուց առաջ:

Կոյսանական ժողովուրդներն իրենցից Աֆրիկայի հարավում բնակվող ցեղերի համեմատաբար փոքր խումբ են ներկայացնում, նրանց թվին են պատկանում որսորդ բուշմենների եւ անասնապահ հոտտենտոտների որոշ ցեղեր, որոնք ապրում են Հարավ-Աֆրիկյան հանրապետությունում եւ հարակից մի շարք երկրներում:  

Ինչպես նշում են գիտնականները, կոյսանացիների որոշ հատվածը պահպանել են իրենց հինավուրց արմատները, մինչդեռ, օրինակ «կխվե» ցեղի ներկայացուցիչները բավական երկար ժամանակ խաչասերվել են բանտու եկվոր ժողովուրդների հետ եւ կորցրել են սեփական գենետիկական ինքնությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախարը հրաժարական է տվել (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Հովսեփյան. Տատանվում էի. ճիշտ եմ անում, թե`ոչ:’