‘Վրաստանի ՆԳ նախարը հրաժարական է տվել (լրացված)’

1522

Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան հրաժարական է տվել, հղում անելով «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը՝ տեղեկացնում է РИА-Новости-ն: Պատճառը այս շաբաթ վրացական բանտում կալանավորների կտտանքները պատկերող տեսագրության շուրջ առաջացած աղմուկն է:  Վրաստանի ՆԳ նախարարը երեքշաբթի հայտնել էր Գլդանի համար 8 բանտում կալանավորվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքորի մասին: Նխաքննության տվյալմներով, բանտի աշխատակիցների մի խումբ «կալանավորների հետ անմարդկային վերաբերմունք են դրսեւորել եւ այդդ ամենը նկարահանել են»: Վրաստանի դատախազությունն արդեն հայտնել է Պպատիժների իրականացման նախարարության 10 աշխատակիցների ձերբակալության մասին, որոնց թվում են նախարարության վարչության պետի մեկ տեղակալ եւ Գլդանի բանտապետը:

Վերջին երկու օրերին Թբիլիսիում եւ վրացական այլ քաղաքներում մարդու իրավունքերի պաշտպանության, մեղավորներին պատժելու եւ պատիժների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեի հրաժարականի պահանջով բազմամարդ ցուցեր են տեղի ունեցել: երեկ՝ սեպտեմբերի 19-ին վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել:  

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ ներքին գործերի նոր նախարար է դարձել Եկատերինա Զգուլաձեն: Նա մինչ այդ զբաղեցնում էր Վրաստանի ՆԳ փոխնախարարի պաշտոնը: 

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Լ.Տեր-Պետրոսյանի ուղերձը 1991թ. սեպտեմբերի 20-ին’
Հաջորդ հոդվածը‘Գիտնականները գտել են երկրագնդի վրա ապրող ամենահին էթնոխումբը ‘