‘«Գլենդել Հիլզ». Գյումրիի Մուշ-2 թաղամասում աշխատող մի քանի բրիգադներ չեն վարձատրվել ‘

1505

Գյումրիի Մուշ-2 թաղամասում աշխատավարձը գործարքային է. վճարումը կատարվում է ըստ կատարված աշխատանքի ծավալների և ոչ թե` ըստ ամիսների: Այս մասին iLur.am-ին հայտնեցին «Գլենդել Հիլզ» ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասում շինարարներն իրենց կատարած աշխատանքի դիմաց 2 ամիս է, չեն վարձատրվում: Երեկ Գյումրիի Մուշ-2 եւ Անի թաղամասերում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման հանձնվեցին նորակառույց 1756 բնակարաններ: 

«Մի քանի բրիգադներ չեն վարձատրվել` հաշվի առնելով նրանց կատարած աշխատանքում առկա որոշ մանր-մունր թերություններ (շահագործման վրա ազդեցություն չունեցող թերությունների մասին է խոսքը): Վճարումը կկատարվի թերություններն իսպառ վերացնելուց հետո», — ի պատասխան iLur.am-ի հարցման՝ պատասխանեցին ընկերությունից:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ստեղծվելու է Հայ-Ռուսական հումանիտար կենտրոն’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է հազարամյակի ամենահարուստ մարդու անունը’