‘Գյումրիի քաղաքապետարանում աշխատանքից ազատվել են 7 բաժնի պետեր և 2 փոխքաղաքապետեր ‘

680

Գյումրիի քաղաքապետարանի բաժնի պետերի հրաժարականի յոթ դիմում է ստացվել, աշխատանքից հեռացել են նաև երկու փոխքաղաքապետերը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:  

«Փոխքաղաքապետերի պաշտոնները հայեցողական են, իսկ բաժնի պետերը համայնքային ծառայողներ են և պաշտպանված են օրենքով: Իրենք կարող են հեռացվել աշխատանքից օրենքով սահմանված դեպքերում կամ սեփական դիմումի հիման վրա», — ասաց Եգանյանը: 

Նշենք, որ յոթ բաժնի պետերը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիմից էին ու աշխատանքից հեռացել են սեփական դիմումների համաձայն, իսկ երկու փոխքաղաքապետերի պաշտոններն այլևս թափուր չեն:

 

 

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Մարգարյանի եղբայրն ազատ արձակվեց դատարանի դահլիճից ‘
Հաջորդ հոդվածը‘Ասադի հայտարարած համընդհանուր համաներումը չի տարածվի ընդդիմադիրների վրա’