‘Գյումրիում կընտրեն Ջավախքից բերված ընտրողնե՞րը’

827

Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված  Մուրադ Գրիգորյանը մտավախություն ունի, որ իր մրցակից թեկնածուն` ՀՀԿ-ից առաջադրված Արման Սահակյանը փորձելու է կեղծել ձայներ, այս անգամ մեծաթիվ ընտրողներ բերելով մայրաքաղաքից եւ Ջավախքից: «Երեկվանից «Ալհմազ» հյուրանոցի դիմաց խմբված են երեւանյան մեքենաներ, մեր թիմակիցները, նկարել են, ֆիքսել դրանք բոլորը: Մեքենաների մի մասը վրացական պետհամարանիշի են: Մենք հետամուտ ենք լինելու ամբողջ օրը, թե այդ մեքենաները ուր են շարժվում, ինչ մարդիկ են նստում եւ ինչ են անելու ողջ օրը»,-galatv.am-ի հետ զրույցում ասել է Մուրադ Գրիգորյանը: Նա նշել է, որ մտավախություն ունի, որ կարող են ընտրողներ բերել դրսից եւ տանել ընտրատեղամասեր: «Հետամուտ ենք լինելու, որ պարզենք` նրանք երկրպագուներ են ուղղակի, թե՞ ընտրողներ: 35 ընտրատարածքի ընտրողների թիվը 800-900-ով ավելացել է: Որ ավելի ստույգ ասեմ` ԱԺ մայիսյան ընտրությունների ժամանակ 55 հազար 393 ընտրող կար ցուցակներում, հիմա դարձել են 56 հազար125»,- հավելել է Մուրադ Գրիգորյանը:

 

Նախորդ հոդվածը‘Գրիգորյանի շտաբը դիմում է ներկայացրել թիվ 35 ԸԸՀ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Օսկար Ուայլդի տունը վաճառքի է հանվել 1,5 միլիոն ֆունտ ստեռլինգով ‘