‘Գյումրիում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանում նշվեց Ռուսաստանի Ժողովրդական միասնության տոնը ‘

643

Գյումրիի` Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանում նշվեց Ռուսաստանի Դաշնության ժողովրդական միասնության տոնը: Թեեւ տոնը ռուսական օրացույցում նշվում է նոյեմբերի 4-ին, սակայն առաջիկա ոչ աշխատանքային  օրերի պատճառով այն նշվեց նոյեմբերի 2-ին: Ի դեպ, միջոցառումը պաշտոնական բնույթ չէր կրում, այդ էր պատճառը, որ այս անգամ տոնը նշելու հրավիրված չէին մարզային եւ քաղաքային իշխանությունները: Ներկա էին ռուսական համայնքի, Գյումրիում տեղակայված սահմանապահ ջոկատի, 102 ռազմաբազայի ներկայացուցիչներ, հասարակական եւ կրթական կազմակերպությունների անդամներ: Նշենք, որ տոնը պաշտոնապես սկսել նշվել 2004 թվականին:

Միջոցառման ժամանակ շնորհավորելով հյուրերին` ՌԴ գլխավոր հյուպատոս Վասիլի Կորչմարը  կարեւորելով տոնի նշանակությունը նշեց, որ այս  տոնը խոսում է ռուս ազգի պատմական անցյալի, նախնիների հերոսության, եւ ազգի ամուր ոգու  մասին:

«Ռուսաստանի ուժն իր միասնության մեջ է: Դա է այս տոնի հիմնաքարը: Կարծում եմ այս օրն արդեն տոն է այն մարդկանց համար, ով սիրում եւ հարգում է մեր երկիրը, նրանց համար, ով խոսում է ռուսերեն եւ ով գնահատում է ռուսական մշակույթը»,- նշեց հյուպատոսի խոսքում:

Նախորդ հոդվածը‘Երեւանում մեկնարկեց Ճապոնական ֆիլմերի փառատոնը ‘
Հաջորդ հոդվածը‘Քահանա. Ինչպես Եվան գնաց օձի հետևից, այնպես էլ հայ կինն է գնում օտարի հետևից ‘