‘Գյումրու քաղաքապետի տան մոտ տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել. Yerkir’

751

Հունվարի 21-ի երեկոյան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ նախկին քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ոստիկանությունից: Նշված հոդվածով նախատեսված հանցանքը` խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Մանրամասներն` այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի ԱԾ-ն հայտարարել է ատոմային էներգիայի օբեկտների վրա հարձակման սպառնալիքների մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Իրավիճակը ճանապարհներին. Քամի, ձյուն, մառախուղ ‘