‘Ուկրաինայի ԱԾ-ն հայտարարել է ատոմային էներգիայի օբեկտների վրա հարձակման սպառնալիքների մասին ‘

1218

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ուկրաինացիներին զգուշացրել է,  որ հնչում են անանուն սպառնալիքներ` երկրի կարեւորագույն օբեկտների պայթեցման մասին: Հաղորդում է korrespondent.net-ը: «Ծայրահեղականության դրսեւորումների հետ մեկտեղ հաճախակիացել են հիդրոէլեկտրակայանները, ինչպես նաեւ ատոմային էներգիայի օբեկտները պայթեցնելու մասին սպառնալիքները: Սպառնալիքի կիրառումը կարող է ունենալ անկանխատեսելի, հատկապես ծանր հետեւանքներ` ինչպես Ուկրաինայի բնակիչների, այնպես էլ` հարեւան երկրների համար»,- ասված է այսօր ՈւԱԾ կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է նաեւ, թե իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ազգային էներգետիկ ցանցի շուրջ, բացասական ազդեցություն է ունենում Ուկրաինայի անվտանգության մակարդակի վրա, եւ սպառնալիք են ներկայացնում նրա գործունեությանը, ինչպես նաեւ քաղաքացիների առողջությանը: ՈւԱԾ-ն զգուշացրել է, որ այդ օբեկտների գրավումը, ավերումն ու շարքից հանումը` հանրային անվտանգության խախտում է, ՔՕ 113-րդ (դիվերդիա) եւ 258-րդ (ահաբեկչական գործողություն) հոդվածներով նախատեսված արարք, որի իրագործման դեպքում նախատեսված է մինչեւ 15 տարվա ազատազրկում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘«Խաղաղություն Ուկրաինային» քարոզի ժամանակ Հռոմի Պապի կողմից բաց թողնված աղավնիները գրոհի են ենթարկվել. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Գյումրու քաղաքապետի տան մոտ տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել. Yerkir’