‘Գնացքից ցած ընկած ուղևորը շարժակազմի ետևից վազել է յոթ կիլոմետր’

605

«Մոսկվա-Ներյունգրի» ուղևորատար գնացքից մի տղամարդ է ցած ընկել, հաղորդում է 1news.az-ը: Տրանսպորտային ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: «Երջանիկ պատահականությամբ՝ Բրատսկ քաղաքի 42-ամյա բնակիչը ողջ է մնացել»,-հայտնել են տրանսպորտային ոստիկանության Տինդինյան բաժանմունքից: Ուղևորի խոսքերով՝ ինքը դուրս է եկել գնացքի սրահակ (տամբուր) ծխելու, իսկ վագոն վերադառնալիս դռները շփոթել է ու բացելով անսարք սրահակի դուռը՝ «քայլել դեպի մթություն ու հայտնվել ռելսերի վրա, տայգայով շրջապատված, 40 աստիճան սառնամանիքին ու թեթև հագնված»,- նշում են իրավապահները: Ուղևորը նետվել է գնացքի ետևից, բայց դրան հասնելն անհնար էր, և նա յոթ կիլոմետր վազել է շարժակազմի ետևից՝ մինչև մոտակա «Ռիխարդ Զորգե» կայարանը, որտեղ էլ նրան օգնություն են ցուցաբերել:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ճանաչել է Սոմալիի կառավարությունը’
Հաջորդ հոդվածը‘Սկսել են անձնագրային տվյալներ հավաքել’