‘Գոմեշի մսի գործով պաշտոնանկ արված շտաբի պետի տեղակալի դեմ մեղադրանք չի առաջադրվել ‘

787

«Զորամասերին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու համար Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար», — iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող Արշալույս Փայտյանի դեմ մեղադրանք չի առաջադրվել: Ավագ սպա Սարգսյանը չէր տիրապետում մամուլում հրապարակված այն տեղեկատվությանը, թե Արշալույս Փայտյանը մեկնել է արտասահման:

iLur.am-ի այն հարցին, թե արդյոք բավարար վերահսկողություն կա՞, որպեսզի այլևս գոմեշի միս չմատակարվի զորամասերին, Մերի Սարգսյանը կրկին դժվարացավ պատասխանել:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիան Մեծ Բրիտանիայից անկախանալու հարցի շուրջ հանրաքվեն կանցկացնի 2014 թ.’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացին ինքնաթիռով նռնակ է տեղափոխել’