‘Գործընկերոջ սպանությունը պատվիրելու համար Մոսկվայում ձերբակալել են Հովիկ Ալեքսանյանին ‘

680

Դեկտեմբերի 19-ին  Մոսկվայում իր գործընկեր Արմեն Շահինյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով ձերբակալվել է «Ինպրոֆստրոյ» շինարարական ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Ալեքսանյանը, գրում է lenta.ru  կայքը:

Հանցագործությունը կանխելու նպատակով քրեական հետախուզության խմբի անդամները Շահինյանի օգնությամբ կեղծ սպանություն են բեմադրել:

Քրեական հետախուզության աշխատակիցները նախապատրաստվող սպանության մասին տեղեկացել են դեռ սեպտեմբերին: Ալեքսանյանը դիմել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնաթող սպա Վլադիմիր Տումանովին, որը հանցավոր աշխարհում կապեր է ունեցել՝ խոստանալով նրան 3,5 մլն ռուբլի՝ Շահինյանին սպանելու դիմաց:

Նախորդ հոդվածը‘«Արսենալ»-ի ձմեռվա տրանսֆերային շուկայի ցանկություններն ու հնարավորությունները’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսում վիրավորված Սիրիայի ՆԳ նախարարին տեղափոխել են Բեյրութ ‘