‘Գուրգեն Ասատրյան. Այս իմաստով Նժդեհը հակափիլիսոփա էր ‘

1166

Ես ապշում եմ, որ որևէ խելացի մարդ կարող է Նժդեհին ընկալել որպես փիլիսոփա և գաղափարախոս: 
Որովհետև . . .
1. Նա գրել է տեքստեր, որոնք քարոզչական բնույթ ունեն և իրենց հռետորությամբ պետք է ոգևորեին և ոգեշնչեին կողմնակիցներին: Նա չի դիմում մտքին կամ մեր դատողականությանը, այլ անմիջականորեն մեր զգացմունքներին:
2.Նա կարող է նույն էջի վրա հղում կատարել պոզիտիվիզմի հիմնադիր Օ. Կոնտին և հակապոզիտիվիստներ Ա. Բերգսոնին կամ Ֆ. Նիցշեին: Նույն տեքստում նա կարող է փառաբանել Ադոլֆ Հիտլերին և նացիստներին, նրանց ռասայական ուսմունքը և մի քանի տող հետո մեծագույն գովեստով արտահայտվել հրեաների և սիոնիզմի մասին:
3.Հակասությունները նրան չէին հետաքրքրում, որովհետև նա զգացմունքին առավել տեղ էր տալիս, քան մտքին: Այս իմաստով նա հակափիլիսոփա էր, իսկ նրա գրվածքները փիլիսոփայական տեսակետից` անհեթեթություն:
Հ.Գ. Գարեգին Նժդեհը մեծ զորահարամանատար է և իր գրվածքները ուղղակի զիվորականի մտածողությամբ է պատկերավորված և նրա պատկերացումները, ոչ թե քաղաքացին է այլ թշնամու գումարտակը: Եվ այս ամենը վերցնել ու գաղափարախոսություն սարքել ու օգտագործել սեփական ժողովրդի դեմ ուղղակի խելացնորություն է, ինչպես ամբողջ Ստալինյան հասարակարգը, որը նույն կերպ վարվեց Լենինի հետ:
Եվ հենց այստեղ էլ առաջ են գալիս այն հարցերի պատասխանները, թե ինչու նկարվեց հենց քարոզարշավի ընթացքում «Գարեգին Նժդեհ» ֆիլմը:

Նախորդ հոդվածը‘Ավարտվել են Իսրայելի խորհրդարանական ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարները հանդիպել են Ստրասբուրգում’