‘Գուրգեն Եղիազարյան. Մենք ապրում ենք բռնապետությունում, և տարօրինակ կլիներ, եթե նման վճիռ չկայացնեին’

723

Մենք ապրում ենք բռնապետությունում, և տարօրինակ կլիներ, եթե նման վճիռ չկայացնեին: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ կարծիք հայտնելով վերաքննիչ դատարանի՝ երեկ կայացրած որոշման մասին, ըստ որի՝ ՀԱԿ 4 երիտասարդ ակտիվիստների ազատազրկման դատավճիռը մնաց անփոփոխ:

«Ցավոք սրտի՝ ոչ սրանց վրա հույս ունեմ, ոչ էլ եվրոպական ատյանների, որովհետև, ճիշտն ասած՝ ժողովրդավարությանը չեմ հավատում: Առջևում նախագահական ընտրություններ են, բնական է, որ ժողովուրդը կընդվզի: Այսօր նրանք այս դատավճիռներով ցանկանում են ի լուր աշխարհի ցույց տալ, թե որքան անողոք են լինելու: Վաղն էլ նրանց հանդեպ են անողոք լինելու»,- նշեց Եղիազարյանը:

Նշենք, որ Գուգեն Եղիազարյանը նախկին քաղբանտարկյալ է: Մարտի 1-ի գործով 5 ամիս անազատության մեջ պահվելուց հետո նա ազատ արձակվեց: Եղիազարյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 300 և 225 հոդվածներով` «Իշխանության բռնի զավթում» և «Զանգվածային անկարգություններ»։ 

Նախորդ հոդվածը‘Մերժվեց ՀՅԴ-ի «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենսդրական նախաձեռնությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացին Euro Millions վիճակախաղում շահել է 170 միլիոն եվրո ‘